Ինչ աշխատանքներ են կատարվել 2014 թվականի ընթացքում. ֆինանսների նախարարության հաշվետվությունը
• Ներդրվել է ընտանեկան ձեռնարկատիրության հարկման արտոնյալ համակարգ
• Սահմանամերձ գյուղերում ձեռնարկատիրական գործունեությունն ազատվել է հարկերից
• Հունվարի 1-ից հանվել է 1% շահութահարկի նվազագույն գումարի վճարման պահանջը
• Սահմանվել է լիազորված տնտեսական օպերատորի կարգավիճակ, որոնք կարող են օգտվել արտոնյալ մաքսային ռեժիմներից
• 2014թ.-ի 9 ամիսների ընթացքում ՖՆ օպերատիվ հետախուզության վարչության իրականացրած 3 հազար 285 հսկողական աշխատանքների արդյունքում արձանագրվել է լրացուցիչ վճարման ենթակա 9.4մլրդ դրամ
• Ինն ամիսների ընթացքում իրականացվել է բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության 128 ստուգում, որոնց արդյունքում արձանագրվել է պետբյուջե լրացուցիչ գանձման ենթակա ավելի քան 3.4 մլրդ դրամ
• ՖՆ աշխատանքի արդյունքում բազմաթիվ գործարարներ ճշգրտել են իրենց աշխատողների թվաքանակը և աշխատավարձերի չափը
• Կիրառության մեջ է դրվել էլեկտրոնային եղանակով դուրս գրված հարկային հաշիվների նկատմամբ հսկողություն իրականացնելու կարգը, որը հնարավորություն է տալիս առանց այցելելու հարկ վճարողին իրական ժամանակում (online) վերլուծություններ իրականացնել, բացահայտել շեղումներն ու ռիսկերը:
• Առևտրական գործունեությամբ զբաղվող ՓՄՁ սուբյեկտների շրջա¬նառության հարկի դրույքաչափը 3.5 տոկոսի փոխարեն սահմանվել է 1 տոկոս
• Նախարարության համապատասխան ստորաբաժանումների կողմից նախապատրաստված նյութերով, քրեական և վարչական գործերով պետական բյուջե է վերականգնվել է շուրջ 2.4 մլրդ դրամ գումար
• 2014-ին մեկնարկել են հարկային միասնական օրենսդրության մշակման աշխատանքները
• Հայաստան ժամանող օտարերկրյա քաղաքացիները մեր երկրում ձեռք բերված ապրանքների համար վճարված ԱԱՀ-ն կարող են հետ ստանալ մեկնելիս՝ «Tax free» համակարգի ներդրման շնորհիվ
• Ընդլայնվել է համագործակցությունը Համաշխարհային բանկի, ԱՄՀ-ի, Համաշխարհային մաքսային կազմակերպության և այլ միջազգային կառույցների հետ
• Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղար Կունիո Միկուրիան բարձր է գնահատել Հայաստանի մաքսային համակարգի աշխատանքը: Միկուրիայի՝ Հայաստան այցի շրջանակում, ՀՄԿ-ի և Դիլիջանի ուսումնական կենտրոնի միջև ակտիվ համագործակցության պայմանավորվածություն է ձեռք բերվել
• Բարեփոխումներին աջակցելու, հարկային քաղաքականության ու վարչարարության հարցերով պետություն-գործարար համայնք արդյունավետ երկխոսություն ապահովելու նպատակով ստեղծվել է հարկային խորհուրդ
• Ավոտմաքսազերծման գործընթացի իրականացման տևողությունը նվազել է մինչև 30 րոպեի, իսկ մաքսային ձևակերպումներից մինչև հաշվառման համար անհրաժեշտ է առավելագույնը 1 ժամ
• Մեղրիի մաքսակետում հայտնաբերվել է շուրջ մեկ տոննա «հերոին» տեսակի թմրամիջոց:
ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին