
Դիվերսիոն ներթափանցումն արտառոց էր այնքանով, որ երկու ուղղություններով էր, սակայն հայկական կողմը փորձ ուներ դիմագրավելու.ԳԱԼԱ

Արցախի նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշեց, որ անցած գիշեր դիվերսիոն ներթափանցումն արտառոց էր այնքանով, որ երկու ուղղություններով է թշնամին ներթափանցել, սակայն հայկական կողմը, այնուամենայնիվ, փորձ ուներ դիմագրավելու նաեւ նման հետախուզադիվերսիոն գործողություններին:
«Մերոնք ոչ միայն կանխել են ներթափանցումը, այլեւ հետ են շպրտել՝ պատճառելով թշնամուն կորուստներ»: Կայքի այն հարցին, թե թշնամին հայկական կողմում զոհեր եւ զենք-զինամթերք թողե՞լ է արդյոք, պարոն Բաբայանն ասաց, որ դեռ պարզ չէ, այդ տեղեկություններն ամփոփվում են:
«Գիտեք՝ գիշեր- ցերեկ կանգնած են մեր տղաները եւ հսկում են պետության սահմանները, եւ հետեւաբար ցանկացած այդպիսի դեպք՝ եւ համապատասխան գործողություն կիրականացվի: Տեղյակ ենք՝ այս անգամ էլ թշնամին մարդկային կորուստներ ունի, Պաշտպանության բանակը, փառք Աստծո, վիրավորներ եւ զոհեր չի տվել»,- ասաց պարոն Բաբայանը:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: