Բաժիններ՝

Ուկրաինայի Գերագույն ռադան կողմ է քվեարկել Ազգային անվտանգության ու պաշտպանության խորհրդի լիազորությունների ընդլայնմանը

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի Գերագույն ռադան երկրորդ փորձից կարողացել է հավանության արժանացնել երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոյի առաջարկած օրինագիծը, որն առնչվում է Ազգային անվտանգության ու պաշտպանության խորհրդի լիազորությունների ընդլայնմանը:

Համապատասխան օրինագծի օգտին այսօր  քվեարկել է 253 պատգամավոր, որոնցից 103-ը բաժին են ընկել «Պյոտր Պորոշենկոյի բլոկ» խմբակցությանը: Մինչդեռ երեքշաբթի նույն խնդիրի շուրջ անցկացված առաջին քվեարկության ժամանակ օրինագծին կողմ էր արտահայտվել նախագահական խմբակցության 116 պատգամավոր:

Դեկտեմբերի 23-ին Գերագույն ռադայում անցկացված առաջին քվեարկության ժամանակ Ազգային անվտանգության ու պաշտպանության խորհրդի ուժեղացման օգտին քվեարկել էր միայն 223 պատգամավոր, մինչդեռ դրա ընդունման համար անհրաժեշտ էր առնվազն 226 քվե:

Այժմ Ազգային անվտանգության ու պաշտպանության խորհուրդը կարող է վերածվել ազդեցության հզոր կենտրոնի, իսկ նրա քարտուղարը համեմատելի կլինի երկրի նախագահի, վարչապետի ու խորհրդարանի նախագահի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս