Բաժիններ՝

Մուսթաֆա Սարըգյուլը լքում է «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությունը

Թուրքական Yeni Şafak թերթի փոխանցմամբ՝ երկար բաժանումից հետո «Ժողովրդա-հանրապետական» կուսակցություն (ԺՀԿ) վերադարձած և նրա կողմից Ստամբուլի քաղաքապետի թեկնածու առաջադրված Մուսթաֆա Սարգյուլը լքում է ԺՀԿ-ը: Սարըգյուլը 2015 թվականի հունիսին Թուրքիայում կայանալիք խորհրդարանական ընտրություններին կմասնակցի իր նոր կուսակցությամբ:

Նոր կուսակցության անունը լինելու է «Թուրքիայի բարեփոխումների» կուսակցություն (TDP), որում միավորվելու են ավելի վաղ նրա հիմնած Թուրքիայի Բարեփոխումների շարժումը (TDH) և 2005 թվականին Յաշար Նուրի Օզթուրքի հիմնած Ժողովրդական վերելքի կուսակցությունը (HYP): Նորաստեղծ կուսակցության համագումարն Անկարայում կանցկացվի հունվարի 10-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031