Բաժիններ՝

Սաուդյան Արաբիան ընդունել է 2015 թվականի պետբյուջեն՝ ռեկորդային դեֆիցիտով

Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ Սաուդյան Արաբիան ընդունել է հաջորդ տարվա պետբյուջեն, որն ունի ռեկորդային դեֆիցիտ (38.6 միլիարդ դոլար): Դեֆիցիտը կապված է նավթի կտրուկ գնանկման հետ: Համապատասխան փաստաթուղթը տեղ է գտել Սաուդյան Արաբիայի ֆինանսների նախարարության կայքում:

2015 թվականին պետական ծախսերը հաստատվել են 229.3 միլիարդ դոլարի մակարդակի վրա, իսկ պետության եկամուտները կանխատեսվում են 190.7 միլիարդ դոլարի մակարդակի վրա:

Ավելի վաղ Սաուդյան Արաբիայի նավթարդյունաբերության նախարար Ալի ալ-Նույամին հայտարարել էր, որ Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը (OPEC) նավթի արդյունահանման ծավալը չի նվազեցնի, եթե անգամ մեկ բարել նավթի գինը նվազի մինչև 20 դոլարի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031