
ՀՀ-ի և Ադրբեջանի նախագահների 3 հանդիպումները՝ ուղղաթիռի միջադեպով ջուրն ընկան. Կարեն Բեքարյան. tert.am

Tert.am-ը գրում է. «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Կարեն Բեքարյանն այսօր մամուլի ասուլիսին ամփոփելով 2014 թվականը՝ ղարաբաղյան խնդրի համատեքստում, խոսեց Հայաստանի և Ադրբեջանի նախագահների երեք հանդիպումների մասին, որոնք կազմակերպվել էին համանախագահող երկրների կողմից:
Ըստ նրա՝ առաջին երկու հանդիպումները առաջացած լարվածությունը լիցքաթափելուն էին ուղղված, իսկ երրորդ հանդիպումն արդեն, որը կազմակերպվել էր Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի միջնորդությամբ, վստահության դաշտում փոփոխություններ արձանագրելու և բանակցային գործընթացում առաջընթաց ունենալու հույս էր առաջացնում:
Նա նկատեց, որ այդ հանդիպումից հետո չափավոր լավատեսության կարճ ժամանակաշրջան եկավ, որից հետո մենք ունեցանք ուղղաթիռի խոցման դեպքը: «Այդ երեք հանդիպումները ուղղաթիռի միջադեպով ջուրն են ընկնում ամբողջությամբ»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է միջնորդների դերին, ապա նա ասաց, որ համանախագահող որևէ երկրի կողմից մոնոպոլիզացիան բավականին մեծ վտանգ է իր մեջ պարունակում:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: