Վերաքննիչ դատարանը մերժել է Բուդաղյանների փաստաբանի բողոքը

Վերաքննիչ դատարանը երեկ մերժել է Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանի բողոքը:  Փաստաբանը բողոքարկել էր նախաքննական մարմնի որոշումը, որով այժմ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի օգնական Զարզանդ Նիկողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել համաներման հիմքով: Նախաքննական մարմինը հաստատված է համարել, որ Սդղի գյոլ կոչվող տարածքից վերադառնալիս Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայի մեջ Ավետիք Բուդաղյանին հարվածել է Զարզանդ Նիկողոսյանը, սակայն համաներման կիրառմամբ՝ նրա նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել: Հայկ Ալումյանի ոսքով՝ իրենք պահանջում են վերացնել այդ որոշումը ոչ թե այն պատճառով, որ Զ. Նիկողոսյանի նկատմամբ համաներում չպետք է կիրառվեր, այլ այն պատճառով, որ «ամեն ինչ սխալ է նկարագրված»:

Հայկ Ալումյանն ասաց, որ վերաքննիչ դատարանի որոշումը բողոքարկելու են վճռաբեկ դատարանում: «Որոշումը դեռ չեմ տեսել, բայց անկախ բովանդակությունից՝ այն իրականության հետ ոչ մի կապ չունի»,- ասաց փաստաբանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031