Բաժիններ՝

Հոսանքազրկում` ուժեղ քամուց

Դեկտեմբերի 25-ին, ժամը 11.40-ին տեղեկատվություն է ստացվել, որ ս.թ. դեկտեմբերի 24-ին ժամը 20.00-ի սահմաններում Լոռու մարզի Տաշիրի տարածաշրջանում գրանցված քամու հետևանքով համայնքն ամնբողջությամբ հոսանքազրկվել է:

Կապ է հաստատվել «ՀՀ ՏԿԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի Լոռու մարզային ծառայություն, որտեղ տեղեկացվեց, որ քամու արագությունը եղել է մոտ 24մ/վրկ, ինչից հոսանքազրկվել են Դաշտադեմ գյուղն ամբողջությամբ և Մածավանը` մասամբ, վերջինիս էլեկտրամատակարարումը. ժամը 10.30-ի սահմաններում վերականգնվել է:

«ՀԷՑ» ՓԲԸ-ի «Դեբեդ» մասնաճյուղի վթարավերականգնողական խմբերի կողմից տարվում են աշխատանքներ Դաշտադեմ համայնքի էլ. մատակարարումը վերականգնելու ուղղությամբ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

 Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն  

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031