Բաժիններ՝

Փոխարժեքի տատանումները կայունացել են. Փոխվարչապետ

Այսօր կառավարության նիստում ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը ներկայացրեց վարչապետի հանձնարարականով ստեղծված աշխատանքային խմբի՝ ֆինանսական շուկայում իրականացրած մոնիթորինգի արդյունքները:

«Փոխարժեքի տատանումները կայունացել են, այս պահին փոխանակման կետերում փոխարժեքի գնման և վաճառքի տարբերությունները կազմում են 3-5 դրամ, ինչը մեր փոխարժեքի կետերում եղած պատմական չափի մեջ է»,- ասաց Վ.Գաբրիելյանը:

Ըստ նրա՝ դեկտեմբերի 16-17-ին բացասական սպասումների պատճառով Հայաստանում փակ են եղել 94 խանութներ, բայց այսօր դրանք բոլորն աշխատում են, ինչպես նաև կարգավորվել է խանութներում գնման գինը հստակ նշված լինելու խնդիրը: Վ.Գաբրիելյանի խոսքով՝ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ամենօրյա դիտանցումները ստացվել են, ներկայացվելու են հնարավոր անելքիները շուկայում գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտների հետ կապված, մի շարք խոշոր խանութներում գներն իրենց պիկից զգալիորեն իջել են և կայունության միտում ունեն, նաև գները կարգավորվել են գազալցակայաններում ու այլ ոլորտներում:

Նա տեղեկացրեց, որ Կենտորնական բանկը մշակում է և շուտով ներկայացնելու է փոխանակման կետերի կարգավորման մասին հայեցակարգ՝ տատանումները նվազեցնելու համար:

«Այս կանոնակարգված աշխատանքի միջոցով երկարաժամկետ հատվածում աշխատանքային խումբը կառավարությանն ու վարչապետին կներկայացնի ավելի երկարաժամկետ հատվածին ուղղված միջոցացառումները: Այժմ կարող ենք ուղղակի փաստել, որ թե՛ գների, թե՛ գների, թե՛ փոխարժեքի տեսակետից մենք ունենք կայուն իրավիճակ և, մասնավորապես, փոխարժեքի շուկայում տատանողականությունը, որը վերաբերում է գնման և վաճառքի տարբերությանը, ստանդարտի մեջ է, ինչպես միշտ եղել է, երբ որ շուկան կայուն է եղել»,- ասաց Վ.Գաբրիելյանը:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարեց ունենալ 2 ծրագիր՝ կարճաժամկետ և երկարաժամկետ և հանրությանը պարբերաբար տեղեկացնել գործընթացների մասին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս