Բաժիններ՝

«Դրամի կտրուկ արժեզրկումը շատ լուրջ ազդեցություն է թողել գների մակարդակի վրա». ՏՄՊՊՀ նախագահ (տեսանյութ)

«Դրամի կտրուկ արժեզրկումը շատ լուրջ ազդեցություն է թողել գների մակարդակի վրա և փոխարժեքի կայունացումից հետո գները մեծ չափով իջել են»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը:

Ըստ նրա՝ ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրություններ է իրականացնում մի քանի խոշոր ընկերությունների գործունեության ոլորտներում, որոնք վերաբերում են շաքարավազին, կարագին, ալյուրին, ձեթին, կաթնամթերքի, ձվի արտադրությանը, բենզինին և այլն: ՏՄՊՊՀ-ն տնտեսվարողներից տեղեկատվություն է պահանջել և ուսումնասիրություններ է անում գնագոյացման հետ կապված: ՏՄՊՊՀ-ն նաև մոնիտորինգ է իրականացնում Երևանի խոշոր սուպերմարկետներում, իսկ մնացած ապրանքային շուկաներում, օրինակ, ընկույզի, մսամթերքի և այլն, բազմաթիվ տնտեսվարողներ են գործունեություն իրականացնում ու դրանք մրցակցային են:

Անդրադառնալով բենզինին՝ Շաբոյանը վստահեցրեց, որ հայաստանյան ընկերությունները բենզին ներկրում են ռուսական շուկայից ու գնային տատանումները համահունչ են:

Մանրամասները՝ տեսանյութում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս