
Հռոմի պապը գթասրտության կոչ է արել աշխարհին

Deutsche Welle-ի փոխանցմամբ՝ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Վատիկանում Սուրբ Պետրոսի տաճարում հազարավոր հավատացյալների առջև կատարած Ամանորյա պատարագի ժամանակ աշխարհին ավելի գթասիրտ գտնվելու կոչ է արել:
Նախօրեին էլ Հռոմի պապը հեռախոսազրույց էր ունեցել Իրաքի Էրբիլ քաղաքից ոչ հեռու բնակվող փախստականների հետ և հայտարարել է, որ այս օրերին հատկապես շատ է մտածում տարեցների ու երեխաների մասին. «Ես ողջ սրտով ձեզ հետ եմ»:
Խաղաղ ապրելու անհրաժեշտության մասին արտահայտվել է նաև Երուսաղեմի պատրիարք Ֆուադ Տուալը, ով Բեթղեհեմում անցկացրած գիշերային պատարագի ժամանակ հայտարարել է, որ բոլոր հավատացյալները՝ հրեաները, մուսուլմանները, քրիստոնյանները, պետք է ապրեն հավասարության մեջ ու փոխադարձ հարգանք տածեն միմյանց հանդեպ: