
Թուրքիան շահել է «զուգահեռ կառույցի» դեմ պայքարը. Էրդողան

Թուրքական karadenizinsesi.com.tr կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Թուրքիայի գիտատեխնիկական հետազոտությունների խորհրդի (TÜBİTAK) անդամների պարգևատրման ժամանակ հայտարարել է, որ Թուրքիային հաջողվել է հաղթանակ տանել «զուգահեռ կառույցի» (Ֆեթհուլլահ Գյուլենի շարժման) նկատմամբ.
Էրդողանը «զուգահեռ կառույցի» դեմ պայքարը որակել է որպես «երկրի ազատության համար պայքար». «Թուրքիան շահել է «զուգահեռ կառույցի» դեմ պայքարը, այդ գործընթացն ընթացքի մեջ է: Թուրքիայում շարունակվելու է ապօրինի կառույցների դեմ պայքարը»:
Էրդողանը վերստին հայտարարել է, որ «Ամերիկան առաջինը հայտնագործել են մուսուլմանները», ինչպես նաև կարևորել է օսմաներենի դասավանդումը երկրում: