
Բելառուսը հյուսիսային ուղղությամբ Թուրքիայի հիմնական գործընկերն է. Էրդողան

Բելառուսական BELTA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահը Ռեջեփ Էրդողանը Բելառուսը համարում է որպես հյուսիսային ուղղությամբ հիմնական գործընկեր:
Այս մասին երեկ Էրդողանի հետ հանդիպման արդյունքներով լրագրողներին հայտնել է Բելառուսի Ազգային ժողովի Հանրապետության խորհրդի նախագահ Անատոլի Ռուբինովը:
Նա հավելել է, որ Էրդողանն ընդունել է Բելառուս այցելելու հրավերը և պատրաստվում է մոտ ժամանակներս պաշտոնական այցով ժամանել Բելառուս: Ռուբինովի խոսքերով՝ Էրդողանը բարձր գնահատական է տվել Թուրքիայի ու Բելառուսի փոխհարաբերություններին, և որ հանդիպումն անցել է ջերմ ու բարեկամական մթնոլորտում:
Հանդիպման ժամանակ Էրդողանն ու Ռուբինովը քննարկել են ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական ոլորտներում համագործակցության ամրապնդման հարցը: Ռուբինովն ընդգծել է, որ թուրքական կողմը մեծապես հետաքրքրված է ԵՏՄ-ի պայմաններում համագործակցության քննարկմամբ: