Փոստանջյանը պահանջում է իմփիչմենթ և ունեզրկում

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը ունի միացյալ հարթակի, այսինքն՝ միասնական հանրահավաքի իր օրակարգը, որը նա առաջարկում է եռյակին: 8 կետից կազմված օրակարգում առաջարկվում է, որ «Ժառանգությունը», ՀԱԿ-ը և ԲՀԿ-ն ԱԺ-ում սկսեն Սերժ Սարգսյանին պաշտանանկության իմփիչմենթի գործընթաց, ԲՀԿ-ն հայտարարի, որ ճանաչում է Սերժ Սարգսյանին և Ռոբերտ Քոչարյանին որպես հանցագործներ, և հետամուտ է լինելու նրանց քրեկան հետապնդմանը և ազատազրկմանը, որը կվերահաստատեն նաև ՀԱԿ-ը և «Ժառանգությունը», ապօրինի ձեռք բերված կամ սեփականաշնորհված գույքը կվերադարձվի պետությանը, պետությանը պետք է վերադարձվի նաև ՀՀԿ-ում, ԲՀԿ-ում Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի մերձավոր օլիգարխների ապօրինի ձեռք բերված ունեցվածը:

Փոստանջյանն առաջարկում է, որպեսզի եռյակը հայտարարի, որ իշխանափոխությունից հետո կձևավորվի ժամանակավոր կառավարություն, որը կգործի առավելագույնը 6 ամիս`մինչև օրինական իշխանությունների ձևավորումը, իսկ այդ իշխանությունները կձևավորվեն արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրությունների միջոցով:

Զարուհի Փոստանջյանը իր այս առաջարկները չի ներկայացրել անգամ «Ժառանգություն» կուսակցության վարչությանը: Նա ասում է, որ կուսակցության վարչության մյուս անդամները պետք է ներկայացնեն իրենց առաջարկները, որից հետո պետք է տեղի ունենա քննարկում, և երբ այդ քննարկումների արդյունքում կուսակցությունը կընդունի միասնական օրակարգի մասին իր որոշումը, այն կներկայացվի նաև եռյակի մյուս մասնակիցներին:

Պատասխանելով 168.am-ի այն հարցին՝ եթե իր կողմից ներկայացված առաջարկները չընդունվեն «Ժառանգությունում» կամ եռկայկի մյուս անդամների կողմից, ինքը պատրա՞ստ է այս առաջարկները ներկայացնել »Ազատության» հրապարակի հարթակից որպես այլընտրանքային օրակարգ՝ հնարավորություն տալով, որպեսզի հրապարակը ինքը ընտրի, թե որ օրակարգն է իր համար ավելի ընդունելի, Փոստանջյանը խուսափողական պատասխան տվեց:

Կարդացեք նաև

«Անպայման այլընտրանք կլինի և դա դուք շատ մոտ ապագայում կտեսնենք»,-հատարարեց նա:

Նա անպատասխան թողեց այն հարցը, թե ինքը իր կողմից կազմված օրակարգով մասնակցելու է հանրահավաքին, թե կբոյկոտի հոկտեմբերի 24-ի հանրահավաքը ևս՝ կրկին պատճառաբանելով, որ հանրահավաքի օակարգը իրեն չի բավարարում: Փոստանջյանը պատասխանեց, թե դեռ ժամանակ կա որոշում կայացնելու համար:

Տեսանյութեր

Լրահոս