Բաժիններ՝

Եվրոպայում արտադրված ապրանքատեսակների գները հնարավոր է թանկանան. Վարդան Այվազյան

«Տնտեսական միությունը կարող է համագործակցել Եվրամիության հետ, բայց Ասոցացման պայմանագիր ստորագրած երկիրը չի կարող տնտեսական միության հետ համագործակցել»,- այս տեսակետն այսօր հայտնեց ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանը՝ խոսելով Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու մասին:

Վ. Այվազյանի խոսքով՝ տնտեսական միությունը ինչ-որ չափով փորձում է պաշտպանել իր ներքին շուկան, այսինքն՝ հնարավորություն է տալիս տեղի արտադրողներին, որպեսզի կարողանան իրենց առաջարկը համապատասխան պահանջարկի դեպքում իրականացնել: Ըստ նրա՝ այն ազատ առևտրի համաձայնագիր է:

Վ. Այվազյանը նկատեց, որ Եվրոպայում արտադրված ապրանքատեսակների գները հնարավոր է բարձրանան. «Օրինակ, անվատողի գինը կարող է բարձրանալ, բայց հացամթերքինը՝ իջնել»:

Խոսելով Հայաստան-Վրաստան հարաբերակցության մասին՝ Վ.Այվազյանը նշեց, որ Հայաստանի համար կա որոշակի քվոտայի խնդիր. «Հայաստանը պահպանում է ազատ առևտրի համաձայնագիրը, որը մենք ունենք Վրսատանի հետ պայմանավորված: Դա մեզ համար կարևոր է: Այսինքն՝ նորից մեր ապրանքները Վրաստան են գնալու 0 դրույքաչափով, նորից Վրաստանից ապրանքնրեը գալու են 0 դրույքաչափով: Դա հստակ է: Նոր պայման Վրաստանի հետ կապված չկա: Նրանք էլ են շատ անհանգստանում: Մենք ամսի 6-10-ը պաշտոնական այցելությամբ գտնվում էին Վրաստանում, ու ասվել է, որ սա լավագույն հնարավորությունն է, որ մենք ցույց տանք, որ 2 տարբեր տնտեսական կառույցների անդամակցած երկրների համագործակցության արդյունքում ինչպիսի դրական արդյուքնի կարելի է հասնել, եթե հիմնական, լուրջ քաղաքական հարցադրումներ չկան»,- նշեց նա:

Կարդացեք նաև

Հարցին, թե ակնկալվո՞ւմ է գազ կամ ինչ-որ բան Իրանից ստանալ, Վ.Այվազյանն այսպես պատասխանեց. «Իսկ ինչո՞ւ ենք ակնկալում, մենք այսօր դե ֆակտո Իրանից գազ ենք ստանում: Թող ո՛չ ռուսները նեղանան, ո՛չ էլ որևէ մեկը, ՀՀ-ի առաջին խնդիրը անվտանգության բոլոր կոմպոնենտներով ապահովման խնդիրն է, և տնտեսական անվտանագության ապահովման կարևորագույն խնդիրը էներգետիկ մատակարարման ուղիների և գների հետ կապված խնդիրն է: Իրանի համար շատ ավելի հեշտ է կերակրել Վրաստանին և Հայաստանին, քան մի ամբողջ Թուրքիա»:

Խոսելով սանկցիաների և նավթի գնի անկման մասին, նա նշեց, որ կարճաժամեկտ առումով հնարավոր է՝ Ռուսաստանում ինչ-որ պրոբլեմատիկ խնդիրներ առաջանան, իսկ երկարաժամկետ առումով՝ դա Ռուսաստանին միայն կօգնի ներքին արտադրանքն ավելացնելու համար. «Ներկա պարագայում Հայաստանում տրանսֆերների անկում կարող է տեղի ունենալ, որը կարող է բերել որոշակի ֆինանսական լարվածության հոսքեր»:

Լրագրողներից մեկւ նկատառմանը, թե ԵՏՄ-ին դեմ արտահայտվողները պնդում են, որ 11 հազար անուն ապրանք է թանակնալու, օրինակ՝ դեղորայքի շուկայում 8 % թանկացում, մսամթերքի՝ 25 տոկոսի, Վ. Այվազյանն ասաց. «Կարող է շատ փոքրիկ գնաճ տեղի ունենա այդ ապրանքացանկի վրա, բայց ես չեմ գտնում, որ դրանք առաջին անհրաժեշտության ապրանքներն են»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս