Շանթ Հարությունյան. Հայաստանում շարունակվում է սովետական, ցարական, ճարտատիրական մտածելակերպը

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Շանթ Հարությունյանի և մյուսների գործով դատական նիստը: Դատարանում պաշտպանական ճառով հանդես եկավ գործով ամբաստանյալ Ալեք Պողոսյանի պաշտպան Էդուարդ Աղաջանյանը, ով նշեց, որ քրեական գործում չկա որևէ ապացույց, որը կհմինավորի, որ իր պաշտպանյալը խուլիգանություն է կատարել:

Պաշտպանն ասաց, որ որևէ կերպ չի հիմնավորվում գործով ամբաստանյաների կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հդվածի 4-րդ մասով նախատեսված գործողության կատարումը, քանի որ նրանք ցանկանում էին ոչ թե հակադրվել հասարակությանը, շրջապատին, անհարգալից վերաբեմունք դրսևորել հասարակության նկատմամբ, այլ օգտվելով իր սահմանադրական իրավունքից՝ խաղաղ երթ անցկացնել:

Նա նշեց, որ Ալեք Պողոսյանի վերաբերյալ պետք է կայացվի արդարցման վճիռ:

Պաշտպանը միջնորդեց հանցակազմի բացակայության պատճառով նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել և կայացել արդարացման դատավճիռ:

Կարդացեք նաև

Ամբաստանյալ Մկրտիչ Հովհաննիսյանն ասաց, որ միանում է իր պաշտպանի ճառին, իրեն մեղավոր է ճանաչում, զղջում է:

Շանթ Հարությունյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը հայտարարեց, որ դատաքննությունը վերսկելու միջնորդությունի ունի, սակայն դատավորը նրան թույլ չտվեց ներկայացել միջնորդությունը: Փաստաբանն էլ հայտարարեց, որ դա պայմանավորված է դատավորի կանխակալ վերաբերմունքով այս քրեական գործի նկատմամբ:

Հանդես գալով ճառով՝ Շանթ Հարությունյանը շնորհակալություն հայտնեց բոլոր փաստաբաններին, որոնք փորձել են պաշտպանել իրենց: Նա հատկապես շնորհակալություն հայտնեց փաստաբան Ինեսսա Պետրոսյանի, Արա Զաքարյանին, Հովհաննես Քոչարյանից: Միևնույն ժամանակ Շանթ Հարութունյանն ասաց, որ ինքը հիասթափված է փաստաբանական ինստիտուտից: Որպես օրինակ Շանթ Հարութունյանն ասաց, որ ակնհայտ անմեղ մարդուն պաշտպանելիս նշել է պատիժն ու պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքներ, այսինքն՝ ենթադրաբար ընդունում են, որ անձը մեղավոր է:

«Իմ համար այդ ամբողջը ապուշություն է»,- ասաց Շանթ Հարությունյանը:

Նա խոսեց նաև ՀՀ Սահմանադրության հոդվածից, որը սահմանում է, որ ՀՀ-ում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Ըստ Շանթ Հարությունյանի՝ դա սխալ է, իշխանությունը պետք է պատկանի ՀՀ քաղաքացուն կամ քաղաքացիներին: Շանթ Հարությունյանն ասաց, որ Հայաստանում շարունակվում է սովետական, ցարական, ճարտատիրական մտածելակերպը, իսկ օրեսդրությունը ճորտային իրավիճակից քաղաքացուն չի պաշտպանում:

Նա նշեց, որ եթե Քրեական օրենսգիրքը հոդված ունի իշխանության ներկայացուցչի դեմ բռնություն գործադրելու համար, պետք է հոդված լինի նաև իշխանության ներկայացուցչի կողմից քաղաքացու վրա բռնություն գործադրելու համար՝ քաղաքացու կողմից իր սահմանադրական իրավունքները իրացնելու ժամանակ: Շանթ Հարությունյանն ասաց, որ նման պետությունում որևէ բան փոխելու համար հեղափոխություն է անհրաժեշտ:

 

Տեսանյութեր

Լրահոս