
ՌԴ-ի ու Աբխազիայի միջև պայմանագրի ստորագրումը կվտանգի ռուս-վրացական հարաբերությունների կարգավորումը. Վրաստանի ԱԳՆ

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի ու Աբխազիայի միջև այսպես կոչված պայմանագրի ստորագրումը լուրջ սպառնալիք է ստեղծում ռուս-վրացական հարաբերությունների կարգավորման համար: Այս մասին նշված է Վրաստանի ԱԳՆ-ի այսօրվա հայտարարությունում.
«Դժբախտաբար, այսպես կոչված համաձայնագրի նախագծի տեքստը վկայում է, որ Ռուսաստանը դեռ շարունակում է կոպտորեն խախտել միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներն ու անտեսել ստանձնած պարտավորությունները:
Այսպես կոչված պայմանագրի ստորագրումն ու դրա իրագործումը լուրջ վտանգ կստեղծի ռուս-վրացական հարաբերությունների կարգավորման համար, զգալիորեն կվնասի Ժնևյան միջազգային պայմանագրերին, որոնք ունեն հատուկ նշանակություն»: