«Կա՛մ-կա՛մ»-ի հարցը սկզբից դրել է Եվրոպան, և Ռուսաստանը չէր կարող անտարբեր լինել». Գ.Իսագուլյան
«Կարծում եմ՝ Հայաստանում չկար որևէ քաղաքական ուժը, որը չգտներ, որ Հայաստանի համար լավագույն տարբերակը «և՛-և՛»-ի տարբերակն էր, բայց, ցավոք սրտի, 2009 թվականից սկսվեցին գործընթացներ, որոնք այս կամ այն կերպ մեզ ստիպելու էին «կա՛մ-կա՛մ» ընտրությունը կատարել»,- այսօր լրագրողների հետ հանդիխման ժամանակ նման տեսակետ հայտնեց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը՝ խոսելով Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակեցելու մասին:
Ըստ նրա՝ եթե պետք է լիներ «կա՛մ-կա՛մ», լավագույն ընտրությունը սա էր. Սա ես կարող եմ ասել բացառապես այն տեսանկյունից, թե ինչ հետևանքներ կարող էր ունենալ մյուս ուղղությունը Հայաստանի համար: Այն մտավախությունները, որ առկա են՝ Հայաստան, Լեռնային Ղարաբաղ, մաքսակետ, ես միանշանակ համոզված եմ, որ մեզ վտանգ չի սպառնում: Ես վաղուց եմ հայտարարել, որ Լեռնային Ղարաբաղի հարցը լուծվել և ավարտվել է 1994 թվականին, այդ հարցը կարող է քննարկվել տարբեր մակարդակներում, տարբեր ֆորմատներով, բայց միևնույն է՝ դե ֆակտո կայացած փաստը մի օր անպայաման դառնալու է դե յուրե»:
Լրագրողի այն դիտարկմանը, որ ՌԴ-ն Հայաստանից կանգնեցրեց «կա՛մ-կա՛մ»-ի ընտրության առջև, բայց կլոր սեղանի շուրջ Վ. Պուտինը խոսեց այն մասին, որ մենք պատրաստ են Եվրոպայի հետ համագործակել, Գ.Իսագուլյանն այսպես պատասխանեց. «Առաջին «կա՛մ-կա՛մ»-ի պայմանը Հայաստանի առաջ դրել է Եվրամիությունը՝ Լեհաստանի նախագահի բերանով: Նրանք հստակ ասացին, որ սա նշանակում է սա: Այսինքն՝ «կա՛մ-կա՛մ»-ի հարցը սկզբից դրել է Եվրոպան, և Ռուսաստանը չէր կարող անտարբեր լինել»,- նշեց նա: