
Հոնգկոնգի կենտրոնում նոր բախումներ են գրանցվել ցուցարարների ու ոստիկանների միջև

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հոնգկոնգի կենտրոնում նոր բախումներ են գրանցվել ցուցարարների ու ոստիկանների միջև: Ձերբակալվել է 45 մարդ: Բախումները սկսվել են այն բանից հետո, ինչ ոստիկանները փորձել են վերացնել կառավարական շենքի մոտ ցուցարարների կառուցած բարիկադները:
Ոստիկանները հարկադրված են եղել արցունքաբեր գազ կիրառել ցուցարարների նկատմամբ: Տուժածների մասին ոչինչ հայտնի չէ: Ցուցարարների մեծ մասը նահանջել է մոտակա պարկ: Հոնգկոնգում բողոքի ակցիաները մեկնարկել են սեպտեմբերի 26-ին՝ կապված կառավարման մոդելի հետ: