Ռուսաստանի հետ երկխոսության շարունակումը բխում է Վրաստանի պետական շահերից. Աբաշիձե

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն այսօր մեկնում է Պրահա, ուր անցկացվելու է Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի հետ բանակցային հերթին փուլը:

Աբաշիձեն Թբիլիսիի միջազգային օդանավակայանում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ այդ հանդիպման ժամանակ անպայմանորեն քննարկելու է Ռուսաստանի ու Աբխազիայի միջև ակնկալվող պայմանագրի ստորագրման հարցը.

«Փաստաթուղթ է հրապարակվել Աբխազիայի վերաբերյալ: Դա գլխավոր թեմաներից մեկն է, որոնք ես կբարձրացնեմ այնտեղ: Չնայած նրան, որ դա չի հանդիսանում մեր քննարկումների թեմա՝ այնուամենայնիվ մենք չենք կարող շրջանցել այդ հարցը: Ռուսաստանի հետ երկխոսության շարունակումը բխում է Վրաստանի պետական շահերից»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031