Մոսկվայում օրինաճանաչ ներգաղթյալների թիվը հասել է 2.1 միլիոն մարդու
Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մոսկվայի տարածքային անվտանգության ու կոռուպցիային հակազդելու դեպարտամենտի տնօրեն Ալեքսեյ Մայորովը հայտարարել է, որ մայրաքաղաքում հաշվառված օտարազգիների ու առանց քաղաքացիության անձանց թիվը տարեսկզբից աճել է գրեթե 50 տոկոսով՝ համեմատած նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածի հետ.
«Սակայն խոսքը չի գնում ներգաղթյալների թվի աճի հետ: Այս տարի կտրականապես աճել է այն քաղաքացիների թիվը, որոնք որոշել են «դուրս գալ ստվերից» և հաշվառվել: Մեզ մոտ ոչ թե ավելացել է ներգաղթյալների թիվը, այլ՝ պարզապես աճել է այն անձանց թիվը, ովքեր օրինականացրել են քաղաքում իրենց մնալը»:
Մոսկվայի քաղաքապետարանի տվյալներով՝ 2014 թվականի սկզբից Մոսկվայում հաշվառված օտար երկրների քաղաքացիների ու քաղաքացիություն չունեցողների թիվը կազմել է ավելի քան 2.1 միլիոն մարդ, ինչը 49.9 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածը: Այդ թիվն աճել է գրեթե մեկ միլիոնով:
Որպես Մոսկվա ժամանելու հիմնական նպատակ՝ ներգաղթյալները նշում են աշխատանքի տեղավորվելը: Աշխատանքային ներգաղթյալների թիվը կազմել է ավելի քան 1.2 միլիոն մարդ: