Բաժիններ՝

Ադրբեջանցի զինվորականներին բացատրել են, թե ինչպես շփվել մամուլի հետ

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանում ստեղծվել է «Զինված ուժերում ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ աշխատանք կազմակերպելու համար ցուցում»: Համապատասխան որոշումն ընդունել է Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ Զաքիր Հասանովը:

Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար, գեներալ Քերիմ Վելիևը հայտարարել է, որ այն առնչվում է մամուլի հետ փոխգործակցությանը, ռազմական օբյեկտներ ԶԼՄ-ների ներկայացուցիչներին մտնելու հատուկ թույլտվությանը և այլն: Վելիևը հայտարարել է, որ առանձին են դիտարկված Ադրբեջանի զինված ուժերի մասին տեղեկատվության աղբյուրները:

Վելիևի խոսքերով՝ լրագրողները հաճախ «թույլ են տալիս» տեղեկատվական սխալներ՝ Ադրբեջանի զինված ուժերի մասին պատմելիս օգտագործելով հայկական աղբյուրներ, և որ այժմ հնարավոր կլինի խուսափել նման բաներից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031