Շարունակվում է վերջին երեք տարում նավթի ամենակտրուկ գնանկումը
ZN.UA-ի փոխանցմամբ՝ այսօր՝ հոկտեմբերի 15-ին, շարունակվում է վերջին երեք տարում նավթի ամենակտրուկ գնանկումը: Առավոտյան ժամը 11.00-ին Brent-ի նոյեմբերյան ֆյուչերսներն էժանացել են մինչև մեկ բարելի դիմաց 83.40 դոլարի, իսկ WTI-ինը՝ մեկ բարելի համար 81 դոլարից էլ պակաս:
Նավթի գնանկմանը վերջին օրերին նպաստել են Նավթ արտահանող երկրների կազմակերպության մի շարք անդամներ՝ Սաուդյան Արաբիա, Կատար, Քուվեյթ ու Իրան, ինչից հետևում է, որ կազմակերպությունը չի պլանավորում նվազեցնել արդյունահանումը, որպեսզի պահպանի գները:
Նավթը շարունակում է էժանանալ նաև Միջազգային էներգետիկ գործակալության (IEA) զեկույցից հետո: