«Այսօրվա հարթակը զոմբիացնում է». Ինչո՞ւ են մարդիկ լքում Ազատության հրապարակը. «Առավոտ»
«Որպես նորությունների աղբյուր ես հանրահավաքները չեմ դիտում։ Հանրահավաաքներին հետևում եմ իրենց նպատակի տեսակետից։ Բայց ամենանոր բանն ինձ համար ժողովրդի միջոցով անկախության կորուստը ողջունելն էր»,– «Աոավոտի» հետ զրույցում պատասխանելով հարցին՝ Ձեր կարծիքով, հոկտեմբերի 10-ի հանրահավաքում հնչած ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթում նորություններ կայի՞ն, թե՞ նախորդ ելույթների կրկնությունն էր, ասաց «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Ալբերտ Բաղդասարյանը։
Այն, որ հասարակությունը դժգոհ է իշխանություններից և օր աոաջ ցանկանում է ազատվել բոլորից՝ թերթի զրուցակցի համար փաստ է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը հնարավորություն ունի Գագիկ Ծաոուկյանի և մնացյալի միջոցով ու նրանց հետ միասին հավաքել դժգոհ ժողովրդին՝ կրկին փաստ Է։ Բայց հարցն այն է. թե ի՞նչ նպատակ էր հետապնդում կոնկրետ այդ հանրահավաքը։ Ալբերտ Բաղդասարյանն էլ թերահավատությունի ունի հանրահավաքի օրվա ընտրության հետ կապված։
Եթե հանրահավաքը ԵՏՄ-ին անդամակցության հետ կառուցված նպատակ չուներ, ապա նա բացարձակապես անիմաստ է համարում այն, որ Տեր-Պետրոսյանը իր ելույթից մի հատված նվիրեց այդ «անշրջելի գործընթացին» ու ասաց, որ դրա դեմ խոսողները «20-30 ջղաձիգներ են։
Նա գտնում է, որ ճիշտ կլիներ, եթե հնչեր նաև «մի նորմալ» վերլուծական ելույթ՝ Եվրասիական տնտեսական միության բացասական կողմերն ի ցույց դնող, ոչ թե Րաֆֆի Հովհաննիսյանի «Ծրագրից դուրս», անհասկանալի ու այդպես էլ չավարտված ելույթը։ Ուստի Ալբերտ Բաղդասարյանը վստահ է, որ Տեր-Պետրոսյանի այդ հարցադրումն ինքնաբուխ չէր, ու հիշեցնում է, որ աշխարհում անշրջելի ոչինչ չկա. «եթե Սովետական միությունն անշրջելի չէր, առավել ևս ԵՏՄ-ը չի կարող անշրջելի լինել»։
Դիտարկումը ՝ ընդդիմության նպատակներից մեկն իշխանությանը զորակցելն էր այդ հարցում, Ալբերտ Բաղդասարյանը երկրորդային է համարում։ Առաջնայինն, ըստ նրա, մի փոքր այլ էր. «Ցույց տալ հիմնական սւիրոջը, որ ժողովուրդը, որը ամենուրեք խնդիրներ է առաջացնում արաբական գարունների տեսքով, իմ վերահսկողության տակ է, և եթե ես հայտարարում եմ, որ գործընթացն անշրջելի է, դրա դեմ եղողները մոլագարներ են, ինչպես կցանկանամ՝ կկառավարեմ այդ ժողովրդին։ Հրապարակն արդեն դադարել է 1988-ի վիճակը լինելուց, հրապարակը չի թելադրում հարթակին, դա հեքիաթ և աբսուրդ է։ 88-ի հարթակը և հրապարակը միասին սովորում էին, հարթակը չէր զոմբիացնում։ Այսօրվա հարթակը զոմբիացնում է՝ կիրառելով ընդունված մեթոդներ՝ խմբեր, վանկարկումներ։ 88-ին եղել է նպատակ, ժողովուրդը հավաքվել է հանուն դրա, իշխանությունը դրան խանգարել է։ Իշխանությանը հեռացրել են»։
Այն, որ Տեր-Պետրոսյանը հարթակից ասաց, որ իրենք են որոշելու և ասելու, թե ինչ պետք է անել, ոչ ոք չթելադրի, Ա. Բաղդասարյանը որակում է «բոլշևիկների շատ ծանոթ ձեոագիր»։ Մինչդեո, հիշեցնենք, 12 հայտնի պահանջների հրապարակումից հետո քառյակը հավաստիացնում էր, որ հրապարակն է որոշելու՝ ինչ անել։ «Ես ուզում եմ հարց տալ ազատամարտիկներին՝ ու իմ այն ընկերներին, ովքեր ֆեյսբուքով ասում էին՝ արի հանրահավաք, մենք կթելադրենք. բա ինչո՞ւ չթելադրեցիք, գլուխներդ կախ ասեցիք՝ դե, մի բան գիտի, որ ասում է… Մինչ այդ կտրիճ ասում էիք՝ գնանք, հարթակին թելադրենք։ Դուք հարթակին թելադրեցիք, որ սպասենք հաջորդ հանրահավաքին։ 24-ի հանրահավաքն իշխանությունների համար է ժամկետ նշանակված՝ եթե չգաք բանակցությունների, փոխզիջումմների, 24-ի հանրահավաքում էս կանենք։ Մինչև 24-ին ցույց տան՝ էս կանենքն ու սկսեն անել, հավատացեք իշխանությունր բանի տեղ չի դնելու։ Լևոն Տեր- Պետրոսյանի հաշվարկները նույնիսկ այդ ուղղությամբ սխալ են»,– կարծում է Ալբերտ Բաղդասարյանը։ Իսկ այն, որ հարթակում ելույթ ունեցողները սպառնում էին, որ հաջորդ հանրահավաքում առավել շատ ժողովուրդ կբերեն, զուտ իշխանությունների վրա ճնշում գործադրելու ու սակարկություններում առավելագույնի հասնելու միջոց էր՝ Ալբերտ Բաղդասարյանը միանշանակ է համարում. «Երբ իշխանությունները հաշվեն ու տեսնեն ուժերի հարաբերակցությունը, նոր կգնան բանակցությունների»։
Ամբողջությամբ կարդացեք «Առավոտի» այսօրվա համարում։