
Ռուսաստանը Բելառուսում ստեղծում է կործանիչների ավիաբազա

Deutsche Welle-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանը բելառուսական Բոբրույսկ քաղաքում ստեղծելու կործանիչների համար նախատեսված ավիաբազա: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատար Վիկտոր Բոնդարևը.
«Բելառուսում Ռուսաստանի ռազմաօդային ուժերի ավիաբազան ստեղծվելու է 2016 թվականին: Այնտեղ բազավորվելու են «Սու-27» տիպի կործանիչներ: «Սու-27» տիպի կործանիչներ էլ տեղակայվել են բելառուսական Բառանովիչի օդանավակայանում»:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ռազմավարական նշանակության ռազմական օբյեկտների կոնցեսիայի տրամադրման մասին հրամանը ստորագրել է ընթացիկ տարվա հուլիսի վերջին: