
«Պատժամիջոցների ազդեցության մասին կարելի է խոսել տարեվերջին, քանի որ պատժամիջոցները կարող են ավելի ազդեցիկ լինել»

«ԱՄՀ-ն իր որոշակի մեթոդոլոգիաներ ունի և միայն Արևմուտք-Ռուսաստան սանկցիաների հետ չի կապված: Դա կապված է համաշխարհային տնտեսության մեջ ռիսկերի գոյության հետ և այդ առումով իրենք ավելի զգուշավոր են, քան իրական տնտեսությունում մենք ենք այդ հարցերը քննարկելիս զգուշավորություն է ի հայտ բերում»,- այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը՝ պատասխանելով հարցին, թե ԱՄՀ-ն ՀՀ տնտեսական աճի կանխատեսումը նվազեցրել է կրկնակի, ի՞նչ է մտածում ՀՀ կառավարությունը:
Ըստ նրա՝ պետք է հաշվի առնել ԱՄՀ կանխատեսումները, բայց այստեղ գնահատելու խնդիր էլ կա: Ելնելով իր փորձից՝ նախարարը նշեց, որ ԱՄՀ-ն միշտ ավելի զգուշավոր է և տնտեսական աճի ցուցանիշները համաշխարհային անկման պարագայում գնահատում են վերաապահովագրումներով: Կ.Ճշմարիտյանի խոսքով՝ մինչ այժմ ՀՀ աճը մի քիչ ավելի է եղել, քան ԱՄՀ-ն կանխատեսել է. «Այնպես չի, որ մեկը մեկին համընկնում են, բայց դա իհարկե հաշվի ենք առնելու»:
Նրա կարծիքով՝ պատժամիջոցների ազդեցության մասին կարելի է խոսել տարեվերջին, քանի որ պատժամիջոցները կարող են ավելի ազդեցիկ լինել:
«Այսօր հրատապ որևէ բան փոխելու կարիք չենք տեսնում: Տնտեսական աճը մեր կանխատեսմամբ 4% է և փոխելու կարիք չենք տեսնում»,- ասաց Կ.Ճշմարիտյանը: