
Facebook-ի օգտատերերի թիվը հասել է 1,35 միլիարդի

Facebook սոցիալական ցանցի ամսական օգտատերերի թիվը հասել է 1,35 միլիարդի: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով ընկերության 2014 թ. երրորդ եռամսյակի տվյալները: Ըստ դրանց՝ սոցիալական ցանցից օրական օգտվում է 864 մլն մարդ:
Նշվում է նաեւ, որ երրորդ եռամսյակի ընթացքում ընկերության ընդհանուր հասույթը կազմել է 3,2 մլրդ դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 2,02 միլիարդի դիմաց: