
Դիլհամ Ասկերովը մանրամասներ է հաղորդել պարբերաբար ԼՂՀ տարածք ապօրինաբար անցնելու մասին

artsakhpress.am-ի փոխանցմամբ՝ ամբաստանյալ Դ. Ասկերովը իր ցուցմունքում այսօր հայտնել է, որ ինքը՝ միայնակ կամ համախոհների հետ, Շահումյանի շրջանի հատվածով 1998, 2005 և 2007 թվականներին պարբերաբար հատել էր ԼՂՀ պետական սահմանը։
Նրա խոսքով՝ այդ քայլին դիմել էր, քանի որ Շահումյանում շրջանում են գտնվում իր հարազատների գերեզմանները։
Անդրադառնալով այս տարվա ամռանը Շահբազ Գուլիևի և Հասան Հասանովի հետ սահմանը հատելու հանգամանքին՝ նա նշել է, որ խմբի նպատակը սկզբում եղել է Շահումյանի շրջանում ինչ-որ տեղ թաքցված ոսկին գտնելը և հարազատների գերեզմաններին այցելելը։ Ասկերովի խոսքով՝ երբ արդեն գտնվում էին ԼՂՀ տարածքում, նրանք տեսախցիկով պարբերաբար նկարահանումներ էին կատարում։ Ավելի ուշ, Ասկերովի հավաստմամբ, հասկացել է, որ խմբի անդամ Հասանովը հանդիսանում է Ադրբեջանի ազգային անվտանգության ծառայության աշխատակից։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: