Հանդիպեցին «Ժառանգության» եւ ԱՄՆ պետքարտուղարության ու դեսպանատան ներկայացուցիչները

Այսօր «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը եւ Հովսեփ Խուրշուդյանը հանդիպեցին Հայաստանում կարճատեւ այցով գտնվող ԱՄՆ պետքարտուղարության հետազոտությունների գրասենյակի Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի գծով արտաքին հարցերի վերլուծաբան Լաուրա Ջ. Համոնդի եւ ԱՄՆ դեսպանատան քաղաքական եւ տնտեսական բաժնի ղեկավարի տեղակալ Ռուբեն Հարությունյանի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվեց Հայաստանի արտաքին եւ ներքին քաղաքական օրակարգին, ինչպես նաեւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող խնդիրների լայն շրջանակ:

«Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայություն

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031