
Վրաստանի նախագահը Պուտինի հետ հանդիպելու պատրաստակամություն է հայտնել

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելու պատրաստակամություն է հայտնել, հաղորդում է «Новости-Грузия» գործակալությունը:
«Ռուսաստանին մենք բարիդրացիական եւ բարեկամական հարաբերություններ ենք առաջարկում՝ մեր երկրի տարածքային ամբողջականության վերականգման եւ ինքնիշխանության իրավունքի հարգման պայմանով, եւ դա պատրաստ ենք քննարկել»,-հայտարարել է Մարգվելաշվիլին:
Ավելի վաղ նա հայտարարել էր Ռուսաստանի հետ ռացիոնալ երկխոսություն սկսելու պատրաստակամության մասին: Ի պատասխան Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը տեղեկացրել էր, որ Պուտինը պատրաստ է հանդիպել վրացի գործընկերոջ հետ: