
Բարձրաշենցի երեխաները կսովորեն Իսահակյանի դպրոցում (տեսանյութ)

tsayg.am-ը գրում է. Քարտեզում կա, պաշտոնապես, սակայն գոյություն չունի: Շիրակի մարզի Բարձրաշեն համայնքի մասին է խոսքը: Այն փաստաթղթային ձևակերպումներով գտնվում է Իսահակյան համայնքի վարչական կազմում, համայնքապետարան չէ, սակայն դպրոց ունեցել է: Վերջին տարիներին ուսումնական այդ հաստատությունում գրանցվել է աշակերտների թվի կտրուկ նվազում: Դրանով պայմանավորված էլ կառավարությունն իր հերթական նիստում որոշել է լուծարել Բարձրաշենի դպրոցը: