
«Գազով տաքանալու մասին խոսելն անգամ ավելորդ է

asparez.am-ը գրում է. Հանրապետության հյուսիսային մարզերում, ինչպես եւ կանխատեսել էին օդերեւութաբանները, հոկտեմբերի 26-ին եկավ այս տարվա առաջին ձյունը, իր հետ բերելով բազմաթիվ հոգսեր: Մինչ այս մարդիկ փորձում էին քիչ թե շատ լուծել գոնե ձմռան համար մթերք ամբարելու հարցը: Ձմռան շունչը զգալուն պես արդեն կանգնում են մեկ այլ խնդրի առջեւ՝ ինչպե՞ս ջեռուցել բնակարանները:
Փորձեցինք վանաձորցիներից պարզել, թե արդյո՞ք պատրաստ են ձմռան գալստին. «Ինչպե՞ս ենք պատրաստվել: Փայտ չունենք, գազն ու լույսն էլ էնքան թանկ է, որ չես կարողանում ուզածիդ չափ տաքացնես բնակարանդ: Երեկոները 2 ժամ վառում ենք, որ գոնե մի քիչ տաքություն լինի ու էլի անջատում ենք: Էդքան գումարի տակից ոնց կարող ենք դուրս գալ»:
Մեր հարցվածների մի մասը այս տարի իրենց բնակարանները պատրաստվում են ջեռուցել փայտով: Նշելով, որ նախ՝ փայտն ավելի լավ է տաքացնում, հետո էլ՝ համեմատաբար մատչելի տարբերակ է.
«Մեզ համար ավելի հարմար է փայտը: Էլեկտարէներգիայով ու գազով հնարավոր չէ լիարժեք տաքանալ, անընդհատ մտածում ես, որ, էսա, ամսվա վերջ պետք է չգիտեմ ինչքան գումար մուծես: Իսկ փայտը, ճիշտ է, մի քիչ դժվար է ձեռք բերել, բայց գոնե էժան է»,- ասում է Մարիամ Մխիթարյանը:
Մանրամասներն՝ այստեղ