Բաժիններ՝

Վանաձորում կարտոֆիլը թանկացել է

asparez.am-ը գրում է.  Ինչպես ամբողջ հանրապետությունում, Վանաձորում եւս հոկտեմբեր ամսին նկատվել է կարտոֆիլի գնի բարձրացում: Նախորդ տարի 1 կիլոգրամի համար գնորդը առավելագույնը վճարում էր 120-130 դրամ, իսկ այսօր 1 կգ կարտոֆիլի գինը հասնում է մինչեւ 300 դրամի. «Ամենաէժանը 100 դրամ ա, ամենաթանկը՝ 300 դրամ: Նախորդ տարվա համեմատ՝ գները համարյա 2 անգամ բարձրացել են: Ժողովուրդը փող չունի, համ մենք ենք տուժվում, համ՝ իրանք»,- դժգոհեց կարտոֆիլի վերավաճառքով զբաղվող վանաձորցիներից մեկը:

Վերավաճառողները նշում են, որ կարտոֆիլի թանկացման հիմնական պատճառն այն է, որ բերքը արտահանում են Վրաստան.

-Առաջ գնում, 120 դրամով էինք բերում, հեռուստացույցով ինչ լսեցին, արդեն 200 դրամ սարքին: Գյուղացին բերքը պահում է, որ հետո ավելի թանկով վաճառի:

-Նախարարի երկու խոսքը նենց արավ, որ գյուղացին խաբում ա, կարտոֆիլ չի տալիս, ասում է՝ չկա, Վրաստանը տանում ա, բայց Վրաստանը ոչ մի բան էլ չի տանում,- նշեցին առեւտրականները:

Ձմեռը սարերի հետեւում չէ: Իսկ ձմռանը նախապատրաստվելու սովորություն հայերս վաղուց ունենք: Եւ ամեն գնով փորձում ենք ամբարել կարտոֆիլ, ալյուր եւ այլ մթերքներ: Սակայն այսօրվա պայմաններում, ինչպես երեւում է, կարտոֆիլ ամբարելու մասին խոսելն անգամ ավելորդ է, ասում են վանաձորցիները.

«Դեռեւս կարտոֆիլ չեմ գնել: Էս պահին իջնում եմ շուկա, բայց չգիտեմ՝ ի վիճակի կլինե՞մ գոնե օրվա համար առնեմ, ուր մնաց, թե ձմեռվա: Շատ թանկ է»:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս