
Պլանային գազանջատում Բաշինջաղյան փողոցում

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Երեւանի գազաֆիկացման եւ գազամատակարարման մասնաճյուղը տեղեկացնում է, որ ներմիացման աշխատանքներ կատարելու նպատակով հոկտեմբերի 29-ին ժամը 10:00-ից մինչեւ ժամը 18:00-ն դադարեցվելու է Աջափնյակ վարչական շրջանի Բաշինջաղյան 1-ին փողոցի թիվ 10, 12, 14 բազմաբնակարան շենքերի եւ հարակից փողոցների առանձնատների գազասպառողների գազամատակարարումը:
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը եւ խնդրում է պահպանել անվտանգության կանոնները:
Գազանջատման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով: