
ԵՏՄ-ին անդամակցության դրական կողմերը շատ ավելի մեծ են. Դավիթ Հարությունյան (տեսանյութ)

«Կառավարությունը հստակորեն հետևում է բյուջետային ընթացակարգերին: Բյուջեում արտացոլված է այն, ինչ առկա է: Երբ Հայաստանը կանդամակցի Եվրասիական տնտեսական միությանը, միայն դրանից հետո կարելի է խոսել բյուջեի փոփոխությունների մասին»,- այսօր ԱԺ-ում լրագրողներին հայտարարեց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:
Ըստ նրա՝ կառավարությունն ուսումնասիրություններ ու կանխատեսումներ արել է, և ԵՏՄ-ին անդամակցության դրական կողմերը շատ ավելի մեծ են: