Բաժիններ՝

Թուրքիայում վթարի ենթարկված հանքահորում շարունակում է մնալ 18 մարդ

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը հայտարարել է, որ 18 հանքափոր շարունակում է մնալ Քարաման նահանգում վթարի ենթարկված հանքահորում:

Նախնական տվյալներով՝ Քարաման նահանգի Էրմենեք քաղաքի շրջանում գտնվող հանքահորում վթարի ժամանակ գտնվել է մոտ 40 մարդ, որոնց մեծ մասին հաջողվել է դուրս բերել հանքահորից:

Հանքահորում լցվել է մոտ 10.000 խորանարդ մետր ջուր, որը դուրս են մղում մեկ պոմպով: Յըլդըզն ընդգծել է, որ դա բավարար չէ, և իրենք պատրաստվում են գործարկել երկրորդ պոմպը. «Հանքահորում շարունակում է գտնվել 18 մարդ: Ժամանակն աշխատում է մեր դեմ: Ջրի մակարդակը բարձրանում է»:

Փլուզումն ու ջրհեղեղը գրանցվել են 375 մետր խորության վրա: Փրկարարները հուսով են, որ գետնի տակ մնացած 18 անձանց հաջողվել է ապաստանել ջրով չլցված մասերում: Հանքահորում ջրի մակարդակը կազմում է 50 մետր: Պլանավորվածէ ջրասուզակներ ուղարկել հանքահոր:

Որոշակի տվյալներով՝ այս վթարը վերջին 15 տարում առաջինն է, որի ծագման պատճառ է դառնում ջրի ճեղքումը: Դատախազությունը սկսել է հետաքննել վթարի պատճառները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս