Փեշմերգայի ուժերի շարասյունը մտել է Թուրքիայի տարածք

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Փեշմերգայի զինծառայողները Հյուսիսային Իրաքից Խաբուրի անցակետով մուտք են գործել Թուրքիայի տարածք՝ այնտեղից էլ Քոբանի հասնելու համար, ուր մարտեր են ընթանում տեղի քրդերի ու «Իսլամական պետության» զինյալների միջև:

Ծանր սպառազինված Փեշմերգայի ուժերի շարասյունը մեկնել է Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության կենտրոն Էրբիլից և Խաբուրի անցակետով մուտք է գործել Թուրքիայի Շըրնաքի նահանգի Սիլոփի շրջան: Սահմանը հատելիս Փեշմերգայի ուժերը ջերմ ընդունելության են արժանացել տեղաբնակների կողմից:

Թուրքիայի տարածքում Փեշմերգայի ուժերին ուղեկցում են Ժանդարմերիայի զինծառայողներն ու ոստիկանության աշխատակիցները: Փեշմերգայի շարասյունը բաղկացած է 38 փոխադրամիջոցից, այդ թվում նաև ծանր սպառազինությունից:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031