Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների փարիզյան հանդիպումը դրական քայլ է. Մալենա Մարդ
Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների փարիզյան հանդիպումը դրական քայլ է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ճանապարհին: Այս մասին այսօր հայտարարել է Ադրբեջանում ԵՄ-ի ներկայացուցչության ղեկավար Մալենա Մարդը:
Նրա խոսքերով՝ բարձր մակարդակի նման հանդիպումները կարևոր են հակամարտության խաղաղ կարգավորման տեսանկյունից. «Շատ կարևոր է, որ նման հանդիպումներն անցկացվեն նաև հետագայում»:
Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների փարիզյան հանդիպումը տեղի է ունեցել հոկտեմբերի 27-ին: Դրանից հետո հաղորդվեց, որ նրանց հաջորդ հանդիպումը տեղի է ունենալու 2015 թվականի սեպտեմբերին՝ Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ ԳԱ-ի տարեկան նստաշրջանի շրջանակներում: