Գորշուկ. ճարպի օգտակար և բուժիչ հատկությունները
Բուժիչ նամակներ
Հայտնի է, որ կան կենդանիներ, որոնք քնում են ողջ ձմռան ընթացքում։ Օրինակ` գորշուկը, նույնն է` իշղար, փորսուղ (բարսուկ)։ Այդ շրջանում կենդանիները սնվում են գարնան, ամռան և աշնան ընթացքում կուտակված ճարպերով։ Գորշուկի ճարպը պարունակում է բազմաթիվ օգտակար նյութեր։
Գորշուկի ճարպը չի կարող ծառայել որպես առանձին դեղամիջոց, սակայն լայնորեն կիրառվում է մի շարք ծանր հիվանդությունների բուժման ընթացքում, օրինակ` թոքաբորբ, թոքախտ և այլն։
Գորշուկի ճարպի օգտակար հատկությունները հայտնի են եղել մարդուն հնագույն ժամանակներից։ Ժամանակակից բժշկությունը խորհուրդ է տալիս օգտագործել մարդու օրգանիզմում չգոյացող ճարպայուղերի լրացման համար և որպես կենսաբանորեն ակտիվ հավելում` սննդակարգի մեջ` մի շարք հիվանդությունների դեպքում։
- Անորեքսիա, դիստրոֆիա, աստենիա։
- Ետվիրահատական և ծանր հիվանդություններից հետո` վերականգնողական թերապիայի շրջանում։
- Շնչառական ուղիների հիվանդությունների դեպքում` բրոնխիտ, պլևրիտ և այլն։
- Երիկամների և միզապարկի բորբոքային հիվանդությունների բուժման ընթացքում։
- Աղեստամոքսային համակարգի և սրտանոթային հիվանդությունների դեպքում։
- Գորշուկի ճարպայուղը կանխարգելում է ստամոքսաբորբի, ստամոքսի և 12-մատնյա աղիի խոցի, սրտի իշեմիկ հիվանդության, աթերոսկլերոզի, հիպերտոնիայի զարգացումը և կարգավորում է ուղեղի արյան շրջանառությունը, օգտակար է երակների հիվանդությունների, հատկապես` թրոմբոֆլեբիտի դեպքում։
- Լայնորեն կիրառվում է դժվար ապաքինվող վերքերի, տրոֆիկ խոցի, պառկելախոցի, թարախային ցանի, չիբանի, որոշ մաշկային հիվանդությունների դեպքում։
- Արտաքին կիրառման դեպքում կանխարգելում է մաշկի ծերացումը և հարթեցնում է կնճիռները։
Զգուշացում։ Հակացուցված է ենթաստամոքսային գեղձի, լյարդի և լեղուղիների հիվանդությունների դեպքում։ Խորհուրդ չի տրվում առանց բժշկի նշանակման խմեցնել նախադպրոցական տարիքի երեխաներին։ Ճարպայուղը կարող է առաջացնել ալերգիկ ռեակցիա` Կվինկեի այտուց և մաշկային ցան, սրտխառնոց, լուծ։
Խորհուրդներ
- Ճարպայուղը կարող եք ձեռք բերել դեղատներից, այն արտադրվում է որպես սննդային կենսաբանորեն ակտիվ հավելում` հեղուկ վիճակում կամ պատիճավոր։
- Խմեք 1-ական ճ/գ հեղուկ յուղ, օրը 3 անգամ` ուտելուց 1 ժամ առաջ։ Ցանկալի է` տաք կաթի կամ թեյի հետ։ Երեխաներին խմեցրեք 1-ական թ/գ, օրը 2-3 անգամ։ Խորհրդակցեք մանկաբույժի հետ։
Հ.Գ. Լույս են տեսել հեղինակի «Մոգական բուժարարներ» մատենաշարի թվով 4 գրքույկները: Հիշեցնենք, որ վաճառքում է նաև հեղինակի «Պահապան ծառերի բուժիչ զորությունը» գիրքը: Հեղինակի բոլոր գրքերը կարող եք ձեռք բերել «Նոյյան տապան», «Բուկինիստ», «Նոր գիրք» և «Արտ Բրիջ» (Աբովյան 20) գրախանութներից: