Ներկայացել է որպես փաստաբան և խարդախությամբ գումար հափշտակել

Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել քաղաքացի Մանուկյանին` ազատազրկման վայրում գտնվող անձին ազատելու պատրվակով նրա մորից խարդախությամբ գումար հափշտակելու համար:

Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համաձայն` Մանուկյանը, չունենալով փաստաբանի արտոնագիր, քաղաքացուհուն ներկայացել է որպես փաստաբան և «Սևան» ՔԿՀ-ում ազատազրկման մեջ գտնվող նրա որդուն ազատելու պատրվակով, նրա վստահությունը չարաշահելով, 2014թ. փետրվար- ապրիլ ամսիներին վերցրել է ընդհանուր առմամբ` 6.700 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, սակայն որևէ իրավաբանական ծառայություն չի մատուցել:

Նշված գումարից 1.500 ԱՄՆ դոլարը վերադարձրել է տիկնոջը, իսկ գումարի մյուս մասը` 5.200 ԱՄՆ դոլարին համարժեք գումարը, հափշտակել։

Ձեռք բերված ապացույցների հիման վրա Ա.Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին

Տեսանյութեր

Լրահոս