Բաժիններ՝

Ռուսաստանը 2015 թվականից ունակ կլինի իր արկտիկյան գոտում «դիմավորել» անկոչ հյուրերին. Շոյգու

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանը 2014 թվականին ամբողջովին կծածկի արկտիկյան ռադիոտեղորոշիչ դաշտը, իսկ 2015 թվականին պատրաստ կլինի Հյուսիսից ու Արևելքից «դիմավորել անկոչ հյուրերին»: Այս մասին երեկ հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:

Նա հիշեցրել է Արկտիկայում Ռուսաստանի առազմական ներկայության ընդլայնման մասին և հայտարարել է, որ ներկայումս արկտիկյան կղզիներում գործում է երեք արշավախումբ՝ ենթակառուցվածքներ ստեղծելու համար:

Շոյգուի խոսքերով՝ ոչ վաղ անցյալում Նովոսիբիրսկյան կղզիներում, Ֆրանց Իոսիֆի Երկրում մեկնարկել է տեղի օդանավակայանների վերականգնումը, և բացի այդ, վերակառուցվում են հյուսիսային մի շարք օդանավակայաններ:

Շոյգուն ընդգծել է, որ այդ բոլոր գործողությունները հնարավորություն են տալիս պաշտպանելու տարածաշրջանում երկրի ազգային շահերը: ՌԴ ԱԻՆ-ի տվյալներով՝ Ռուսաստանի արկտիկյան շելֆում կենտրոնացած օգտակար հանածոների արժեքը գերազանցում է 30 տրիլիոն դոլարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս