
ՀՀ նախագահի աշխատակազմին 2015թ. բյուջեով կհատկացվի 4.5 միլիարդ դրամ

4 միլիարդ 524 միլիոն դրամ, որը 341 միլիոն դրամով ավելի է, քան այս տարի:
ՀՀ նախագահի աշխատակազմին հաջորդ տարվա բյուջեով կհատկացվի 4 միլիարդ 524 միլիոն դրամ, որը 341 միլիոն դրամով ավելի է, քան այս տարի։ Այդ գումարից 45 մլն դրամը կուղղվի շենքերի և շինությունների շինարարությանը, 250 մլնը՝ շենքերի կապիտալ վերանորոգմանը, 5 մլնը՝ նախագծահետազոտական, գեոդեզիաքարտեզագրական աշխատանքներին: Այսօր ԱԺ պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2015թ. բյուջեի քննարկումների ժամանակ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վարդան Արամյանը նշեց, որ գումարների մեծ մասը՝ 80%-ն աշխատավարձի ֆոնդն է:
Նա նշեց, որ հատուկ ուշադրություն է դարձվելու Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների կազմակերպմանը, «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ նկարահանվում է և կներկայացվի «Бакинская трагедия» հայերեն, ռուսերեն, թուրքերեն թարգմանությամբ Սումգայիթի ողբերգության մասին վավերագրական ֆիլմ, աշխատանքներ կտարվեն արտասահմանյան ԶԼՄ-ների հետ, այդ թվում՝ թուրքական, ընդդիմադիր ԶԼՄ-ների հետ: