Ուկրաինայում հաշվարկել են խորհրդարանական ընտրությունների քվեների 97.85 տոկոսը
ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայում հաշվարկել են հոկտեմբերի 26-ին անցկացված խորհրդարանական արտահերթ ընտրությունների քվեների 97.85 տոկոսը: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ԿԸՀ-ը:
Վերջինիս հաղորդմամբ՝ արդյունքները վկայում են, որ նախկինի նման խորհրդարան է անցնում միայն 6 կուսակցություն, որոնք հավաքել են ավելի քան 5 տոկոս: Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի «Ժողովրդական ճակատ» կուսակցությունը հավաքել է քվեների 22.18 տոկոսը, իսկ «Պյոտր Պորոշենկոյի բլոկը» ստացել է քվեների 21.82 տոկոսը:
«Սամոպոմիչը» հավաքել է քվեների 11.01 տոկոսը, «Ընդդիմադիր բլոկը»՝ 9.35 տոկոսը, «Արմատական» կուսակցությունը՝ 7.44 տոկոսը, «Բատկիվշչինան»՝ 5.68 տոկոսը: Իսկ ահա «Սվոբոդա» կուսակցությունն այդպես էլ չի անցնում խորհրդարան. նա ստացել է քվեների միայն 4.72 տոկոսը: