Զարուհի Փոստանջյան. Ինչո՞ւ նախագահական նստավայրի մոտ չկան կարմիր գծեր (տեսանյութ)

Բաղրամյան 26-ի մոտ չկան կարմիր գծեր և հատուկ պայմաններ են ապահովված նախագահականի աշխատակազմի համար:

Այս մասին այսօր ԱԺ պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2015թ. բյուջեի քննարկումների ժամանակ հայտարարեց «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը՝ հետաքրքրվելով, թե այդ ինչո՞ւ է այդպես:

ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վարդան Արամյանը պատասխանեց, թե դա նախագահի աշխատակազմի գործառույթից դուրս է, քաղաքապետարանի իրավասության ներքո է:

«Ես ինքս իմ մեքենան որ կանգնեցնում եմ, ընդհանուր սահմանված կանոններին եմ ենթարկվում»,- ասաց Արամյանը:

Տեսանյութը՝ 1in.am-ի

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031