Բաժիններ՝

Նշանակվել են ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալները

ՀՀ Նախագահն այսօր հրամանագրեր է ստորագրել՝ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալներ նշանակելու մասին:

Արամ Թամազյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից՝ նշանակվելով Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնում:

Արմեն Հարությունյանն ազատվել է  Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության քննչական ծառայության պետի պաշտոնից՝  նշանակվելով Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալի, զինվորական քննչական գլխավոր վարչության պետի պաշտոնում:

Նախագահի նույն օրվա այլ հրամանագրերով Վահագն Հարությունյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալի, հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետի պաշտոնում, իսկ Արթուր Ղամբարյանը՝ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930