
Սպիտակ-Երևան ավտոճանապարհին ավտոմեքենան ընկել է փոսը. կան տուժածներ

Սեպտեմբերի 12-ին, ժամը 07.48-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Ջրաշեն գյուղի ոլորանների մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ միջպետական Մ-3 ավտոճանապարհի Սպիտակ-Երևան 14 կմ-ում «Նիսսան» մակնիշի (վարորդ` Ռ. Թ.) 34SD149 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից, կողաշրջվել և ընկել փոսը:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` Ռ.Թ.-ը (ծնվ.1987թ.), ուղևորներ` Կ. Ս.-ը (ծնվ.1986թ.), Ա. Ս.-ը (ծնվ.1987թ.), Է. Գ.-ը (ծնվ.1987թ.) տեղափոխվել են Սպիտակ քաղաքի ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակները գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները ավտոմեքենան դուրս են բերել փոսից:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն