Արսեն Ջուլֆալակյանը՝ աշխարհի չեմպիոն
Տաշքենդում ավարտվել է ըմբշամարտի հունահռոմեական ոճի աշխարհի առաջնության 75 կգ քաշային կարգի մրցումները: armsport.am-ի փոխանցմամբ՝ եզրափակիչ գոտեմարտում Հայաստանի ներկայացուցիչ Արսեն Ջուլֆալակյանը 4:0 հաշվով հաղթեց խորվաթ ըմբիշ Նեւեն Զուգաժին: Եզրափակչի ճանապարհին Ջուլֆալակյանը հաղթել է ադրբեջանցի Էլվին Մուրսալիեւին (9:0), ավստրիացի Ֆլորիան Մաչլային (12:1), մեքսիկացի Լեւին Էսկոբարին (11:2) եւ վրացի Զուրաբ Դաթունաշվիլիին (1:0): Ջուլֆալակյանն առաջին անգամ նվաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: