Եղանակը՝ հանրապետությունում. ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով
Հանրապետության տարածքում՝
Սեպտեմբերի 12-13-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: 14-16-ին հյուսիսային և արևելյան շրջաններում երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին` հարավ-արևմտյան` 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ 20-25մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 12-13-ին էապես չի փոխվի, 14-16-ին շրջանների զգալի մասում կնվազի 3-5 աստիճանով, արևելյան շրջաններում` 5-7 աստիճանով:
Սեպտեմբերի 12-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:14-16-ին երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն:
ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն