Բաժիններ՝

ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի նկատմամբ

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ՝ կապված Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ: ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտնել է, որ նոր պատժամիջոցներն առնչվում են «Սբերբանկին», «Բանկ Մոսկվիին», «Գազպրոմբանկին», «Ռոսսելխոզբանկին», «ՎԷԲ»-ին ու «ՎՏԲ»-ին:

Բացի այդ, պատժամիջոցերն արգելք են դնում այնպիսի ապրանքների, ծառայությունների ու տեխնոլոգիաների արտահանման վրա, որոնք միտված են աջակցելու խորջրյա հատվածներում, արկտիկյան շելֆում կամ թերթաքարային հանքավայրերում նավթի արդյունահանման վերաբերյալ ռուսական նախագծերին:

Դրա հետ կապված՝ պատժամիջոցային ցուցակում են հայտնվել «Գազպրոմը», «Գազպրոմ Նեֆտը», «Լուկօյլը», «Սուրգունեֆտեգազը» և «Ռոսնեֆտը»: Բացի այդ, արգելափակվել են ռուսական պաշտպանական հինգ ձեռնարկության ակտիվները, որոնց թվում հայտնվել է նաև «Ալմազ-Անթեյը»: Պատժամիջոցներն առնչվել են նաև «Ռոստեխ» ընկերությանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930