Բաժիններ՝

ՌԴ-ի դեմ ԵՄ-ի պատժամիջոցները կարող են ձախողել Ուկրաինայի խաղաղության գործընթացը. Լավրով

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ԵՄ-ի կողմից Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելը կարող են ձախողել Ուկրաինայի ճգնաժամի խաղաղ կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերը.

«Մենք ելնում ենք նրանից, որ նման որոշումների ընդունումը հենց այն պահին, երբ խաղաղության գործընթացը ձեռք է բերում կայունություն, նշանակում է ընտրել խաղաղության գործընթացի խաթարման ուղին»:

Ռուսաստանի դեմ ԵՄ-ի նոր պատժամիջոցներն ուժի մեջ են մտել այսօր: Ակնկալվում է, որ ԱՄՆ-ն իր հերթին այսօր կհայտարարի Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930